16 դեկտեմբերի 2011 - 17:48 AMT
Հայ մարզուհիները Չինաստանում անհաջող են ելույթ ունեցել ձյուդոյի Գրան պրիում

Չինական Կինգդաո քաղաքում ընթանում է ձյուդոյի Գրան պրին: Հայաստանը ներկայացնում էին Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկևիչը: Երկու մարզուհիներն էլ չեն կարողացել արժանի դիմադրություն ցուցաբերել և դուրս են մնացել հետագա պայքարից:

Մինչև 48 կգ քաշային կարգում Հարությունյանը զիջել է առաջին իսկ մենամարտում, մրցակիցը Բո Կեոնգ Ջեոնգն էր (Կորեա): Առաջին տեղը զբաղեցրել է Շերլին Վան Սինքը (Բելգիա):

Ստանկևիչը մինչև 57 կգ քաշային կարգում զիջել է իսպանուհի Կոնսեպսիոն Բելորինին: Այդ քաշային կարգում չեմպիոն է դարձել Ջան Դի Քինը (Կորեա):