16 դեկտեմբերի 2011 - 19:30 AMT
ԿԲ խորհուրդը պահանջում է «ՌԱՍԿՈ» ընկերությանը վերաձևակերպել լիցենզիան

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր կայացած նիստում որոշել է «ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ թիվ 0002 (0043) ԱՊՈ «Ոչ կյանքի ապահովագրության իրականացման» լիցենզիան երկու դասերով ուժը կորցրած ճանաչել և վերաձևակերպել ընկերության լիցենզիան։ Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Այսօրվա նիստը վարում էր ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։