Հայաստանում գյուղտեխնիկայի վերազինման կարիք կա

Հայաստանում գյուղտեխնիկայի վերազինման կարիք կա

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերության ղեկավար Վալերի Նազարովին, տեղեկացնում են կառավարության մամլո ծառայությունից։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի գյուղտեխնիկան բավականին հնամաշ է դարձել, ուստի գյուղտեխնիկայի պարկի համալրման և վերազինման կարիք ունենք: Այդ իսկ պատճառով էլ մենք մեծապես հետաքրքրված ենք Ձեր ընկերության հետ համագործակցությամբ և «Ռոսագրոլիզինգ»-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությամբ»,- ասել է վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են «Ռոսագրոլիզինգ»-ի կողմից Հայաստանին գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարման, ռուսական ընկերության՝ Հայաստանում ներկայացուցչության ստեղծման և երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Կողմերը պայմանավորվել են մշակել «Ռոսագրոլիզինգ»-ի՝ Հայաստանում ներդրումների իրականացման համապարփակ ծրագիր, որի հիման վրա էլ առաջիկայում կքննարկվեն հետագա երկկողմ համագործակցության հստակ գործողությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---