Մոսկվայում կայացած նիստում ՍՏՀԿ նախագահությունը փոխանցվեց Սերբիային

Մոսկվայում կայացած նիստում ՍՏՀԿ նախագահությունը փոխանցվեց Սերբիային

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացավ ՍՏՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍՏՀԿ ԱԳՆԽ) 25-րդ նիստը: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները միաձայն արտահայտվեցին տարածաշրջանային բազմաճյուղ տնտեսական փոխգործակցության հետագա կատարելագործման և ընդլայնման օգտին: Նշվեց դրական դինամիկան տրանսպորտի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում համագործակցության զարգացման գործում:

ԱԳՆԽ-ն հաստատեց, որ կազմակերպությունը շահագրգռված է փոխադարձ շահերի և իրավահավասարության հիման վրա միջազգային գործընկերների, այդ թվում` Եվրամիության հետ փոխգործակցության զարգացմամբ:

Նախագահությունը կազմակերպությունում ռոտացիայի կարգով փոխանցվեց Սերբիային:

Հայաստանը ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---