Դեկտեմբերի վերջին Երևանում տեղի կունենա «Շերլոկ Հոլմս: Ստվերների խաղ» դետեկտիվ մարտաֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի վերջին Երևանում տեղի կունենա «Շերլոկ Հոլմս: Ստվերների խաղ» դետեկտիվ մարտաֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի վերջին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Գայ Րիչիի «Շերլոկ Հոլմս: Ստվերների խաղ» (անգլ. Sherlock Holmes: A Game of Shadows) դետեկտիվ մարտաֆիլմի` «Շերլոկ Հոլմս» ֆիլմի շարունակության պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին կինոթատրոնից: Ինչպես հաղորդել է կինոթատրոնի աշխատակիցը, սպասվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 30-ին: Հարկ է նշել, որ ֆիլմի պրեմիերան 2011թ. դեկտեմբերի 16-ին ծրագրված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, իսկ դեկտեմբերի 26-ին` մյուս երկրներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---