Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Վարշավայում ավարտվել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են 370 շախմատիստներ 25 երկրներից, այդ թվում շուրջ 50 գրոսմայստեր:

Մեկ օրում տեղի է ունեցել 13 կրկնակի տուր՝ 26 պարտիա: Եզրափակիչ տուրից առաջ 19 միավորով առաջատար էին Ռադոսլավ Վոյտաշեկը Լեհաստանից և հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

Վճռորոշ պարտիայում Մելքումյանն ու Վոյտաշեկը ոչ ոքի խաղացին՝ 1:1: Երեք շախմատիստներ հավաքեցին 20-ական միավոր, լրացուցիչ արդյունքներով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մելքումյանը, երկրորդ տեղում է Ալեքսեյ Դրեևը (Ռուսաստան), իսկ երրորդ՝ Վոյտաշեկը: Հայ գրոսմայստերը ստացավ 2000 եվրո:

Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը նույնպես տեղի կունեն Վարշավայում դեկտեմբերի 17-18-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---