17 դեկտեմբերի 2011 - 10:43 AMT
Դավիթ Նալբանդյանը կասեցրել է իր մասնակցությունը Copa Peugeot թենիսի ցուցադրական մրցաշարին

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դադարեցրել է մասնակցությունը Copa Peugeot թենիսի ցուցադրական մրցաշարին, քանի որ նրան սկսել է անհանգստացնել աջ ծունկը: Ավելի մանրամասն Նալբանդյանի վնասվածքի մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին, հայտնում է թենիսիստի պաշտոնական կայքը:

Թենիսիստն ու նրա թիմը որոշել են այդպիսով ավարտել 2011թ. ելույթները: Copa Peugeot մրցաշարում Նալբանդյանն առաջին հանդիպմանը հաղթեց Խուան Կառլոս Ֆերերոյին (Իսպանիա): Երկրորդ խաղում նա պետք է հանդիպեր Մարկոս Բաղդադիսի հետ (Կիպրոս): Այժմ մրցաշարը կշարունակվի առանց Նալբանդյանի մասնակցության: