17 դեկտեմբերի 2011 - 11:10 AMT
Յուրա Մովսիսյան. Կեղտոտ միջոցներով ձեռք բերված հաղթանակ ինձ հարկավոր չէ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը sovsport.ru կայքում ՌԴ պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի համար ընթացող երկրպագուների քվեարկության առաջատարն է, ասել է, որ երախտապարտ է բոլոր նրանց, ով քվեարկում է իր օգտին:

«Կարծում եմ, որ ես «Կրասնոդարի» առաջատարներից մեկն եմ: Խաղաշրջանի ընթացքում ես աշխատել եմ խաղալ իմ առավելագույն հնարավորություններով, ինչը թույլ տվեց ինձ ընդգրկվել առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակում»,-ասել է Մովսիսյանը, հաղորդում է sovsport.ru-ն:

Այն հարցին ի պատասխան, թե քվեարկության ընթացքում եղել են հարձակվողրի օգտին ձայների «հավելումների» փորձեր, Մովսիսյանը պատասխանել է, որ դա նրան դուր չի գալիս: «Լավ է, որ նրանք, ով հետևում են քվեարկությանը, չեղյալ են համարել «հավելված» ձայները: Նման խարդախություններին ես դեմ եմ: Կեղտոտ միջոցներով ձեռք բերված հաղթանակ ինձ հարկավոր չէ: Ես հարգում եմ ինչպես Վորոնինին, այնպես էլ Դումբիային, որոնք առաջատար եռյակում են: Նրանք լավագույնն են: Սեյդուն 20 ավելի գոլ է խփել, իսկ Անդրեյն ուղղակի սենսացիա է»: