2011թ. 11 ամսում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է ավելի քան 1,4 մլն ուղևոր

2011թ. 11 ամսում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է ավելի քան 1,4 մլն ուղևոր

PanARMENIAN.Net - 2011թ. հունվար- նոյեմբերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 1 473 733 ուղևոր` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1 478 948 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 716 454 մարդ` 2010 թվականի 717 004 -ի դիմաց, մեկնել է 757 279 մարդ` 2010 թվականի 761 944 -ի դիմաց:

2011թ. հունվար- նոյեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 8 736 տոննա բեռ` 2010թ. 7759տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 042 տոննա բեռ` 2010թ. 2742 տոննայի դիմաց և ներկրվել է 4159 տոննա` 2010թ. 4 764 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 9 039 ` 2010թ. 8 950 -ի դիմաց։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---