17 դեկտեմբերի 2011 - 13:38 AMT
Any.do հիշեցումներ նշելու ծրագրով կարելի է կառավարել բաց թողնված զանգերը

Այսուհետ բաց թողնված զանգեր ստանալիս, կարելի է «հիշել» դրանք՝ հետո զանգելու համար։ Any.do կոչվող բջջային ծրագիրը հիշեցում-առաջադրանք (reminder-task) ծրագիր է։ Այն սինխրոնիզացիա է կատարում Google Task-երի հետ։Any.do-ի միջոցով կարելի է կառավարել բջջային զանգերը։ Երբ զանգ եք ստանում և զբաղված լինելու պատճառով չեք կարողանում պատասխանել, կարող եք նույն պահին արագորեն Any.do-ով պահպանել այդ զանգը՝ այսօր վաղը կամ մեկ այլ օր զանգելու հիշեցում ընտրելով։

Any.do-ն կարելի է կառավարել նաև ձայնով՝ մուտք անելով հրամանները ձայնային կառավարմամբ։ Any.do-ով կարելի է նաև այլ առաջադրանքներ և հիշեցումներ մուտքագրել։

Ծրագիրը հասանելի է Android Market-ում և iTunes-ում։ Այն ունի նաև վեբ տարբերակ։