17 դեկտեմբերի 2011 - 14:42 AMT
Հավաքարարը 435 հազար դրամ է գողացել

Դեկտեմբերի 6-ին Վանաձոր քաղաքի խանութներից մեկի տնօրենը ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ խանութի հավաքարարը՝ 51-ամյա Ծաղիկ Պ.-ն, օգտվելով վաճառողների անզգուշությունից, դրամարկղից գողացել է 15.000 դրամ:

Ոստիկանությունից հայտնել են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հոկտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ծաղիկ Պ.-ն խանութի դրամարկղից պարբերաբար գողացել է ընդհանուր առմամբ 435.000 դրամ: Կատարվում է քննություն: