Վահան Հովհաննիսյան. 2011-ին աղքատության ավելացման պայմաններում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ

Վահան Հովհաննիսյան. 2011-ին աղքատության ավելացման պայմաններում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին մեկնաբանել է ավարտին մոտեցող 2011 թվականի արդյունքները: Նա առանձնակի ուշադրություն է հրավիրել երկրում աղքատության ավելացման խնդրին, ինչի մասին վկայում են անգամ պետական տվյալները: «Այդ պայմաններում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ: Ի՞նչ ձեռքբերումների մասին կարող է խոսք գնալ, երբ քո ժողովուրդն աղքատանում է»,- նկատել է Դաշնակցության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ սոցիալական իրադրությունը երկրում անկայուն և խոցելի է:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտին, ապա որպես ձեռքբերում Հովհաննիսյանը նշել է Ֆրանսիայի և Լիբանանի նախագահների այցերը Հայաստան, որոնց ժամանակ մի շարք լուրջ հայտարարություններ արվեցին: Ընդ որում, նա ընդգծել է, որ մինչ օրս հետ չի կանչվել Հայաստանի ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրությունների ներքո, որոնք դրա շնորհիվ շարունակում են բացասական ազդեցություն գործել Հայաստանի վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---