Յուրա Մովսիսյան. Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով, բայց պաշտոնապես առայժմ ոչինչ չկա

Յուրա Մովսիսյան. Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով, բայց պաշտոնապես առայժմ ոչինչ չկա

PanARMENIAN.Net - Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում լրատվություն է տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է մոսկովյան ԲԿՄԱ-ն: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մովսիսյանը հայտնել է, որ այդ ամենը միայն ասեկոսեներ են: «Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով, բայց պաշտոնապես առայժմ ոչինչ չկա, և ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստն եմ հանդիսանում»,- ասել է նա:

Ֆուտբոլիստի խոսքով` «Կրասնոդարը» արձակուրդից կվերադառնա հունվարի 4-ին և կսկսի պատրաստվել 2012 թվականի խաղաշրջանին: Թիմը երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---