17 դեկտեմբերի 2011 - 15:36 AMT
Քաթարը կպայքարի 2020 թվականին Օլիմպիական խաղերն անցկացնելու համար

«Աշխարհի առաջնության գործը փակված է: Այժմ մենք պատրաստվում ենք հայտ բերկայացնել Օլիմպիական խաղերի և, հնարավոր է, այլ սպորտային միջոցառումների անցկացման համար»,- հայտնել է Քաթարի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Սաուդ բին Աբդուլրահման ալ-Թանին:

Օլիմպիական խաղերն անցկացնելու համար Դոհան կմրցակցի Բաքվի, Ստամբուլի, Տոկիոյի, Մադրիդի և Հռոմի հետ: Փետրվարին թեկնածուները պետք է Միջազգային օլիմպիական կոմիտեին հաստատեն խաղերն ընդունելու իրենց ծրագրերը:

Մայիսին ՄՕԿ գործադիր կոմիտեն կհավաքվի, որպեսզի հաստատի թեկնածուների ցուցակը. կամ բոլորը կմնան, կամ մեկնումեկը կլքի մրցարշավը: 2013 թվականի սեպտեմբերին ՄՕԿ-ը կընտրի այն քաղաքը, որը կընտրի 2020թ. Օլիմպիական խաղերը:

Ավելի վաղ Քաթարը փորձում էր ստանալ 2016 թվականի Օլիմպիադայի անցկացման իրավունքը, սակայն փորձը չհաջողվեց: «Մենք շատ բան ենք սովորել հայտը ներկայացնելուց ի վեր: Մենք ուզում ենք ցույց տալ բոլորին, որ մենք կարող ենք ուժեղ, հուսալի գործընկեր լինել»,- նշել է Աբդուլրահման ալ-Թանին:

Հարկ է նշել, որ Քաթարում տեղի կունենա 2022 թվականի աշխարհի առաջնությունը: