ԼՂՀ ՊԲ զինծառայողին շղթայով հարվածած ենթասպան ձերբակալվել է

ԼՂՀ ՊԲ զինծառայողին շղթայով հարվածած ենթասպան ձերբակալվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011թ. դեկտեմբերի 16-ին ՌՈ բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով 16.12.2011թ. ժամը 20:00-ին ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Դեկտեմբերի 14-ին` ժամը 07:20-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող մետաղյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---