28 նոյեմբերի 2003 - 18:31 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի հատվածում հերթական մոնիտորինգ է անցկացրել: Ակցիան անց է կացել առանց միջադեպերի: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ադրբեջանական կողմը, պայմանավորվածության հակառակ, ԵԱՀԿ ներկայացուցիչներին հերթական անգամ դուրս չի բերել իր պաշտպանական առաջնային սահմանագծերի վրա, որոնք նախկինում ապօրինաբար տեղափոխվել էին ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: