Մահացել է հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան

Մահացել է հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան մահացել է իր հայրենիքում` Կաբո-Վերդեում, 70 տարեկան հասակում:

Սեզարիա Էվորան վատառողջ լինելու պատճառով հեռացավ բեմից սեպտեմբերին, ինչի պատճառով սեպտեմբերի 29-ին ծրագրված համերգը Երևանում չեղյալ հայտարարվեց:

Երգչուհին պետք է համերգ տար Փարիզում, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին:

Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Նա «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր է, հեղինակավոր ֆրանսիական Vitoire de la Musique մրցանակակիր: Իր առաջին ալբոմը երգչուհին լույս է ընծայել 1987թ., երբ նա 45 տարեկան էր: Այժմ նա ունի շուրջ 10 ձայնասկավառակ և հայտնի է ողջ աշխարհում:

Սեզարիա Էվորնա բեմ էր դուրս բալիս ոտաբոբիկ: Նա ռետինե հողաթափեր էր կրում միայն այն երկրներում, որտեղ կլիման տաք չէր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---