Էրդողնը շարունակում է սպառնալ Ֆրանսիային Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով

Էրդողնը շարունակում է սպառնալ Ֆրանսիային Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիան կպատասխանի բոլոր դիվանագիտական միջոցներով, եթե ֆրանսիական սենատը հաստատի օրինագիծը, որի համաձայն քրեականացվում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս մասին լրագրողներին է հայտնել Թուրքիայի Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդելի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Trend-ը` հղելով Անադոլու գործակալությանը:

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել, որ մենք կդիմենք բոլոր դիվանագիտական միջոցներին, որպեսզի դիմակայենք այսպիսի անարդար, կողմնակալ, պոպուլիստական և անօրինական գործողություններին»,- ասել է Էրդողանը:

Դեկտեմբերի 22 Ֆրանսիայի խորհրդարանը կկքվեարկի, Հայոց ցեղասպանության ժխտման համար 45 հազար եվրո արժողությամբ տուգանք ու մեկ տարի ազատատազրկում ենթադրող, օրինագծի համար: Այս առնչությամբ Թուրքիան սպառնացել է Փարիզից ետ կանչել իր դեսպանին, եթե Ֆրանսիան հաստատի այդ օրենքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---