«Բարսելոնան» դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն` ջախջախելով բրազիլական «Սանթոսին»

«Բարսելոնան» դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն` ջախջախելով բրազիլական «Սանթոսին»

PanARMENIAN.Net - Աշխարհի ֆուտբոլի ակումբային մրցաշարի եզրափակիչ խաղում իսպանական «Բարսելոնան» 4:0 ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ բրազիլական «Սանթոս» ակումբի ֆոըտբոլիստների նկատմամբ, հաղորդում է Lenta.ru-ն:

Խաղն անցել է Յոկոհամայի «Նիսան» մարզադաշտում: Հանդիպումը դատել է ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովը: Հենց առաջին խաղակեսում կատալոնացիները կարողացան հասնել էական առավելության և երեք անգամ գրավեցին հակառակորդի դարպասը: 17-րդ րոպեին հաշիվը բացեց Լիոնել Մեսսին: Հենց նրան է պատկանում նաև վերջին գոլը, որը խփվել է հանդիպման 82-րդ րոպեին: 24-րդ րոպեին կարողացավ առանձնանալ Խավին: Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Սեսկ Ֆաբրեգասը` 45-րդ րոպեին:

Եզրափակիչում հաղթանակը «Բարսելոնային» դարձրեց մրցաշարի ռեկորդակիր. Կատալոնական ակումբը պատմության մեջ առաջին անգամ դարձավ մրցաշարի երկակի հաղթող:

Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի երկրորդ խաղացողը, ում հաջողվեց մեկ խաղաշրջանի ընթացքում գոլ խփել 6 ակումբային մրցաշարերում: Նրանից առաջ դա հաջողվել էր միայն «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյին, ով այդ ռեկորդը սահմանեց 2009 թ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---