Պաղեստինցիները պահանջում են խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - Պաղեստինի Լահոր քաղաքում 30 հազար մարդ մասնակցել է ԱՄՆ-ի դեմ ցույցին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուղղաթիռները ավիահարված են հասցրել ռազմական հենակետերին, ինչի արդյունքում 24 պաղեստինցի զինծառայող է զոհվել:

Բողոքի ակցիան կազմակերպել էր Jamaat-ud-Dawa իսլամիստական խումբը, որի առաջնորդ Հաֆիզ Սայիդը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, Պաղեստինի իշխանություններին կոչ է արել խզել բոլոր կապերը ԱՄՆ-ի հետ:

Նոյեմբերի վերջին ՆԱՏՕ-ի ուղղաթիռները գնդակոծեցին պաղեստինյան հենակետը` սպանելով 24 մարդ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը պաղեստինցի զինվորականների մահը անվանեց «ողբերգական և ոչ կանխամտածված սխալ», գրում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---