28 նոյեմբերի 2003 - 18:33 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Ռուսաստանի Պետական Դումայի դեկտեմբերի 7-ին կայանալիք ընտրությունների դիտարկման նպատակով Մոսկվա կմեկնի հայկական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրատարածքային հանձնաժողովների ներկայացուցիչներ: