Չավուշօղլու. Սարկոզին «անձնական պատասխանատվություն կկրի» Ֆրանսիայի և Թուրքիայի կապերի վատթարացման համար

Չավուշօղլու. Սարկոզին «անձնական պատասխանատվություն կկրի» Ֆրանսիայի և Թուրքիայի կապերի վատթարացման համար

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: «Եթե այդ օրենքն ընդունվի, Սարկոզին անձնական պատասխանատվություն կկրի ինչպես պատմության առաջ, այնպես էլ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման համար: Գնալով ավելի ակնհայտ է, որ Սարկոզին, քննարկման առաջադրելով այդ օրինագիծը, մտածում էր ոչ թե Ֆրանսիայի շահերի, այլ սեփական քաղաքական կուսակցության նեղ շահերի մասին»,- հայտնել է Չավուշօղլուն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը կարող է նախընտրական քննարկումների առարկա դառնալ այս կամ այն պետությունում: «Թուրքիան ուժեղ երկիր է և կարող է իրեն պաշտպանել: Պատմությունը ցույց կտա այն կողմը, որը կտուժի այդ օրինագծի ընդունումից, և դա, միանշանակ, Թուրքիան չի լինելու»,- նշել է նա:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---