19 դեկտեմբերի 2011 - 12:18 AMT
Google-ի 6 ծառայությունների դեմ դատական հայց է ներկայացվել

Բրիտանական բջջային օպերատորը դատական հայց է ներկայացրել Google ընկերության դեմ՝ մեղադրելով վեց խախտումների մեջ։

Ինչպես գրում է CNET-ը, հայց է ներկայացվել Google այն ծառայությունների դեմ՝ ինչպիսիք են Android Market-ը, Google Maps-ը, Google Search-ը, Google+-ը և Google Offers-ը, բրիտանական օպերատորի արտոնագրերի խախտման համար։

Իր հայցերում օպերատորը ոչ հստակ վնասների մասին է խոսում և պահանջում է դատական արգելք սահմանել այս ծառայությունների դեմ։

Google-ի ներկայացուցիչը չի ընդունում բրիտանական օպերատորի այս պնդումները։ «Մենք կարծում ենք, որ այս մեղադրանքները անհիմն են և մենք մինչև վերջ պայքարելու ենք դրանց դեմ»,-նշել է Google-ի ներկայացուցիչը։

Պետք է նշել, որ Google-ի Android օպերացիոն ծրագրին մինչ այդ էլ են դատական մեղադրանքներ ներկայացվել, մասնավորապես Apple-ի և Microsoft-ի կողմից։