«Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Հենրիխ Մխիթարյանի խաղին

«Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Հենրիխ Մխիթարյանի խաղին

PanARMENIAN.Net - Լոնդոնի ֆուտբոլային «Արսենալ» ակումբի սկաուտ Սթիվ Ռովլին խորհուրդ է տվել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ուշադրություն դարձնել Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին, հաղորդում է eyefootball.com-ը:

22-ամյա Մխթարյանը, որը 2010թ. Դոնեցկի «Մետալուրգից» 7,5 մլն դոլարով տեղափոխվեց «Շախտյոր», ըստ սկաուտի կարող է փոխարինել Սեսկ Ֆաբրեգասին, որը տեղափոխվել է «Բարսելոնա»: Ըստ անգլիական կայքի, տրանսֆերը կկազմի 8 մլն ֆունտ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---