Ալեքսանդր Իսկանդարյան. Ադրբեջանն այժմ ավելի քիչ է «զենք թափ տալիս»

Ալեքսանդր Իսկանդարյան. Ադրբեջանն այժմ ավելի քիչ է «զենք թափ տալիս»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորումը շարունակում է մնալ լճացման վիճակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, չնայած նրան, որ գործընթացում առանձնակի փոփոխություններ չեղան, զգալիորեն փոխվել է ադրբեջանական կողմի ճարտասանությունը: Այդ համատեքստում փորձագետը նշել է, որ Բաքվից ավելի հաղվադեպ է հնչում «զենքի զրգնոցը», այսինքն երկիրը կարծես հրաժարվել է ռազմաշունչ հայտարարություններից: «Ադրբեջանում ավելի հաճախ են հայտարարություններ հնչում այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար չլուծված կմնա, նրանք նույնիսկ հրաժարվել են այն հայտարարություններից, թե մտադիր են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,-ասել է նա: Ըստ Իսկանդարյանի, ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ միջազգային հանրությունն արդեն հասկացել են, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար ժամանակ է հարկավոր:

Փորձագետը նաև ուշադրությունը դարձրել է այն հանգամանքին, որ Բաքուն հայտարարեց Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում պատ կառուցելու մասին՝ ասելով, որ դա իրողությունների ընդունում է նրանց կողմից: «Սովորաբար, այն սահմաններում, որոնք ցանկանում են վերացնել, պատեր չեն կառուցում»,-ասել է նա:

Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԼՂՀ Մարտակերտի շրջանի հարևանությամբ արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ ու 3 մետր բարձրությամբ պատը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---