19 դեկտեմբերի 2011 - 14:07 AMT
Արտակ Շաբոյանը նախատոնական շրջանում հույսը դնում է տնտեսվարող սուբյեկտների խելամտության վրա

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոցովը նախատոնական շրջանում ուշադիր հետևում է տնտեսվարող սուբյեկտների վարքին, հատկապոս նրանց, որոնք զբաղվում են սոցիալապես կարևոր ապրանքների իրացմամբ: Այդ մասին դեկտեմբերի 19 Երևանում լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է Հայաստանի հակամենաշնորհային մարմնի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ինչպես հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահը, հակամենաշնորհային մարմնի ներկայացուցիչներն ամենօրյա ձևաչափում շուկաներում իրականացնում են մոնիտորինգ և հետևում են տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականությանը: Այդ թվում կազմակերպվել է ձվի արտադրողների հետ հանդիպում՝ խուսափելու համար նախորդ տարվա իրարանցումից:

2010թ դեկտեմբերի 10-ից հետո Երևանում հավի ձուն դարձել էր դեֆիցիտային մթերք, իսկ եթե դրանք հայտնվում էին վաճառասեղաններին, ապա գնային տարբերությունը կազմում էր մոտավորապես 70-80 դրամ, իսկ երբեմն նաև հասնում էր 120 դրամի:

«Մենք զգուշացրել ենք, որ հետևողական ենք լինելու, և եթե կրկնվի նախորդ տարվա իրավիճակը, ապա նրանք չեն կարողանա խուսափել խիստ պատժից»,-ընդգծել է նա` հույս հայտնելով, որ տնտեսվարող սուբյեկտներն ավելի սառը կդատեն:

Արտակ Շաբոյանը նախատոնական շրջանում հույսը դնում է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների խելամտության վրա