19 դեկտեմբերի 2011 - 14:46 AMT
Արթուր Աբրահամ. Ֆարիասը լավ բռնցքամարտիկ է և նրա հետ պետք է զգուշորեն մենամարտել

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) ասել է, որ իր առաջիկա մենամարտը երկրորդ միջին քաշում կկայանա հունվարի 14-ին արգենտինացի Պաբլո Ֆարիասի դեմ:

«Տեսնենք` ինչպես ինձ կզգամ այս քաշային կարգում: Եթե ամեն ինչ լավ լինի, հաջորդ անգամ ուժերս կփորձեմ միջին քաշում: Գլխավորն այն է, որ անցումը սահուն իրականացվի, որպեսզի սխալներ թույլ չտրվեն»,- Աբրահամի խոսքը հաղորդում է sportbox.ru-ն:

Աբրահամի խոսքով, Ֆարիասը լավ բռնցքամարտիկ է և նրա հետ պետք է զգուշորեն մենամարտել` տարածությունը պահպանելով: «Վերջին երկու պարտություններից հետո ես ինձ վատ էի զգում, բայց արդեն սթափվել եմ: Այժմ ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան և ես արդեն մոռացել եմ այդ պարտությունների մասին»,-հավելել է բռնցքամարտիկը: