19 դեկտեմբերի 2011 - 16:26 AMT
Սերգեյ Պրիխոդկո. Չարժե «թաղել» ԱՊՀ

ԱՊՀ հանդիսանում է արդյունավետ գործող կազմակերպություն և չարժե այն «թաղել», կարծում է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն :

«Ով և ինչպես էլ վերաբերի ԱՊՀ-ին, անկախ վերլուծաբանների և քաղաքագետների քաղաքական պատկանելությունից, նրանց տարիքից կամ արտահայտությունների ժամանակահատվածից, իմ խորը համոզմամբ, Անկախ պետությունների համագործակցությունը շատ դեպքերում ապահովում էր, այսօր էլ ապահովում է և երևի հետագայում էլ կապահովի բոլոր Համագործակից երկրների ղեկավարությունների երկխոսության անընդհատությունը, ինտեգրացիոն առաջնայնության նախասիրությունները և դրանց գործունեության ուղղվածությունները»,-լրագրողներին է հայտնել Պրիխոդկոն:

Նա ընդգծել է, որ Համագործակցությունը «եթե ոչ ինտեգրացիայի հիմնական հարցերով միասնական մոտեցումների, ապա ավելի սուր հարցերի շուրջ հարցերի համադրման մշակման յուրահատուկ լրացուցիչ համաժողով է »: «Եվ ԱՊՀ-ն «թաղելը» դեռ վաղ է: Համենայն դեպս մեզ մոտ այնպիսի զգացում է, որ ոչ ոք դա չի էլ պատրաստվում անել»,-ասել է նախագահի օգնականը, հաղորդում է Ւնտերֆաքսը: