19 դեկտեմբերի 2011 - 16:30 AMT
Զավեն Բադոյան. Կաշխատեմ լավ խաղալ և ընդգրկվել ԲԱՏԷ-ի հիմնական կազմում

Հայաստանի հավաքականի և «Իմպուլսի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով վերջերս է պայմանագիր ստորագրել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ, «Ւմպուլսի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ Բարսելոնայում կայացած հավաքներում շատ բան է սովորել:

«Հավաքների ընթացքում ես ընկերացա թիմակիցներիս հետ: Ես փորձաշրջան էի անցնում ձախ կիսապաշտպանությունում, որտեղ էլ հենց պետք է փոխարինեմ Պավել Նիխայչիկին, ով ռեղափոխվել է մոսկովյան «Դինամո»: Անհրաժեշտության դեպքում կարող եմ խաղալ դաշտի կենտրոնում նաև որպես հարձակվող»,- ասել է ֆուտբոլիստը:

Բադոյանը խոստովանել է, որ կարճ ժամանակահատվածում ընկերացել է ԲԱՏԷ-ի թիմակիցների հետ, հատկապես բրազիլացի կիսապաշտպան Ռենան Բեսանիի հետ: Նրա խոսքով, հունվարի 16-17 ֆուտբոլիստները կանցնեն բուժզննում, իսկ հունվարի 20 կսկսեն պատրաստվել երկրի առաջնությանը: ԲԱՏԷ-ն Թուրքիայում կանցկացնի 3 ուսումնամարզական հավաք. «Կաշխատեմ լավ խաղալ և մտնել ակումբի հիմնական կազմ: Ուզում եմ հանդես գալ եվրագավաթներում և տեղ ունենալ Հայաստանի հավաքականում»: