19 դեկտեմբերի 2011 - 16:32 AMT
«Սոչի-2014» կազմկոմիտեն սկսել է լիցենզիոն հուշանվերների վաճառքը

«Սոչի-2014» կազմկոմիտեն սկսել է լիցենզիոն հուշանվերների վաճառքը: Միաժամանակ վաճառքի է հանվել ավելի քան 100 անուն ապրանքանիշ, այդ թվում նաև Սոչիի Օլիմպիական խաղերի թալիսմաններ`Ընձառյուծը, Նապաստակը և Սպիտակ արջը, «Ռոսբալտին» են հաղորդել կազմկոմիտեում:

Արդեն վաճառքի են հանվել ֆիրմային հագուստ, հուշանվերներ, խաղալիքներ, գրենական պիտույքներ և տնային պարագաներ, ինչպես նաև փոստային նամականիշներ, հաղորդում է rosbalt.ru-ն:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ռուսական կազմկոմիտեն ծրագրում է հուշանվերների հաշվին աշխատել 40 մլն դոլար: Սոչիի Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 7-14: