19 դեկտեմբերի 2011 - 16:39 AMT
Դեկտեմբերի 19 ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 381.95 դրամ

Դեկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382 դրամ:

Ընդ որում, դեկտեմբերի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքըկազմել է 381.95 դրամ` դեկտեմբերի 16-ի համեմատ նվազելով 0.28 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 497.60 դրամ ` նվազելով 0.56 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեք նվազել է 0.09 կետով` կազմելով 11.93դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: