Բերնար Ֆասիեն, դադարելով լինել ՄԽ համանախագահ, որոշել է, որ արդեն ժամանակն է լուծել Ղարաբաղի խնդիրը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը, երբ մարդիկ Հարավային Կովկասում կապրեն հանգիստ ու խաղաղ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, որը շուտով կհեռանա իր պաշտոնից: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, համանախագահն ասել է, որ իրավիճակի բարելավման համար հարկավոր է արագացնել հակամարտության կարգավորումը:

Նա նաև նշել է, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: «Հարավային Կովկասի տարածաշրջանը հեռու է Եվրոպայից: Այսօր Եվրոպայի առջև առավել կարևոր հարցեր են ծառացած, ինչպիսիք են ԵՄ ու եվրոյի ապագան, տնտեսական ճգնաժամից դուրս գալու ելքերը»,-հայտարարել է նա:

2012թ. հունվարին ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆասիեին կփոխարինի ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---