Տարոն Մարգարյանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ազդարարելու տոների սկիզբը19 դեկտեմբերի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման հետ կապված աշխատանքները հիմնականում ավարտված են»,- այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 20-ին` երեկոյան ժամը ուղիղ 20:00-ին, բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ մասնակցելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացման արարողությանը, որով կազդարարվի նաև մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը: Քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա տոների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է քաղաքապետարանի ենթակայության առանձին ստորաբաժանումներին աշխատել ոչ թե հերթապահության, այլ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով: «Տոնական օրերին վարչական շրջանների և սանմաքրման ձեռնարկություների պատասխանատուները պետք է աշխատեն շուրջօրյա գրաֆիկով: Պետք է բացառենք աղբի կուտակման դեպքերն ու հնարավոր տեղումների ժամանակ օպերատիվ կազմակերպենք սանմաքրման աշխատանքներն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փոցողներում և բակային տարածքներում» ,- նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հատուկ շեշտել է, որ տոնական օրերին պետք է ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը և պատշաճ մակարդակով կազմակերպել ուղևորափոխադրումները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ, ամանորին ընդառաջ, առևրի ակտիվացմանը զուգահեռ անցյալ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև բնակելի շենքերի մուտքերում և բակերում գրանցվել են բացօթյա ապօրինի առևտրի մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը Պուտինը փակ աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՊՀ նիստից առաջ, նաև՝ ոչ պաշտոնական՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Երևանում երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է Նրան ներկայացվել է մեղադրանք |