Երևանում ավարտվեց «Բաբաջանյան ֆեստը»![]() 19 դեկտեմբերի 2011 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Բաբաջանյան ֆեստ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գալա համերգը: Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, լրագրողների հետ զրույցում ուրախություն հայտնելով նշեց, որ իր հայրն այնքան բան է գրել, որ այն բոլոր ժամանակներում կարելի է ներկայացնել բոլոր ոճերով ` նույնիսկ ռեփ: ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն Գևորգ Հակոբյանն ասաց, որ առաջին անգամ չէ կատարում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, նշելով, որ մեծ կոմպոզիտորը գրել է այնպիսի երգեր, որոնք կատարել են դասական երգիչները, օրինակ` Մուսլիմ Մագոմաեվը, կամ ոչ էստրադային երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Միջոցառման ընթացքում Արա Բաբաջանյանը դուդուկահար Ջիվան Գասպարյանին հանձնեց Առնո Բաբաջանյանի անունը կրող ոսկե մեդալ, որին արժանացել են նաև Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը և Իոսիֆ Կոբզոնը: Համերգի ընթացքում ցուցադրվեցին կոմպոզիտորի մասին պատմող հոլովակ և հայտնի մարդկանց ուղերձներ: Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվեց «Բաբաջանյան ֆեստ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնն անցկացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ 6 համերգ: «Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |