ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասն ավարտված է

ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասն ավարտված է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին ներկա էին մարզպետները: Խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի և երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ բոլոր մարզերում ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով իրականացվել են: Ընթացքի մեջ են ծրագրի երկրորդ մասի աշխատանքները, կատարողականը ներկա դրությամբ կազմում է մոտ 30 տոկոս: Գևորգյանը հիշեցրեց, որ ծրագրի երկրորդ մասով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը, և ևս մեկ անգամ հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անդրադարձ եղավ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Տեղեկացվեց, որ բոլոր մարզերում այն կավարտվի մինչև տարեվերջ: Փոխվարչապետը կրկին հորդորեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:

Զեկուցվեց նաև համայնքներում աշխատավարձերի գծով պարտքերի մարման ընթացքի մասին: Նշվեց, որ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ առկա 2,3 մլրդ դրամ պարտքից ներկայումս մնացել է ընդամենը 201,8 մլն-ը: Ընթացիկ տարվա պարտքը կազմում է 7,3 մլն դրամ, որը նախատեսվում է մարել մինչև տարեվերջ:

Անդրադարձ եղավ համայնքներում «Հայփոստի» բաժանմունքների համար տարածքների տրամադրման գործընթացին: Նշվեց, որ այն համայնքներում, որտեղ «Հայփոստին» տրամադրված տարածքները գտնվում են ժամանակավոր կացարաններում, համապատասխան տարածքի հատկացման դեպքում ընկերությունը ծրագրում է կառուցել տիպային փոստային բաժանմունքներ: Կարևորեց նաև մարզերում ամանորյա տոնակատարությունների պատշաճ կազմակերպումը: Տոնական միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ մարզպետարաններին հատկացրել էր 100 մլն դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---