Ֆիլիպիններում «Վաշի» թայֆունի պատճառով զոհվել են հազարավոր մարդիկ

PanARMENIAN.Net - Ֆիլիպինների իշխանությունները հաւտնել են, որ «Վաշի» թայֆունի հետևանքով ջրհեղեղների և սողանքների արդյունքում զոհվել են ամենաքիչը երկրի 957 բնակիչ: Ւնչպես հաղորդում է Reuters-ը, ևս 49 մարդ համարվում է անհայտ կորած: Ֆիլիպինների իշխանությունների տվյալներով, ընդհանուր առմամբ «Վաշիից» տուժել են 338 հազար մարդ:

Reuters-ը նշում է, որ տուժած քաղաքների իշխանությունները փորձում են հնարավորինս շուտ հուղարկավորել մահացածներին, որպեսզի կանխեն ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը կենտրոններում, ուր տեղափոխվում է թայֆունից տուժած բնակչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---