Կանանց թիմային ԱԱ. Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջել է Վրաստանի հավաքականին

Կանանց թիմային ԱԱ. Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջել է Վրաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Աշխարհի շախմատի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջել է Վրաստանի հավաքականին:

Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը զիջել է Նանե Ձագնիձեին, իսկ մյուս երեք խաղատախտակներին ոչ ոքի է արձանագրվել: Լիլիթ Մկրտչյանը միավորներ է կիսել Լելա Ջավախիշվիլիի հետ, Լիլիթ Գալոյանը` Բելա Խոտենաշվիլիի հետ, իսկ Մարիա Կուրսովան` Նինո Խուրսիձեի հետ:

Հայաստանի հավաքականը 5.5 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական: Առաջնության առաջատարն է Չինաստանը 6.5 միավորով, նույնքան միավոր ունի նաև Վրաստանը, որը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակը 5.5 միավորով եզրափակում է Ռուսաստանը:

3-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն է լինելու Չինաստանի հավաքականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---