20 դեկտեմբերի 2011 - 12:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թաթուլ Մանասերյան. Հայկական էկոնոմիկան նոր ազգային մոդելի կարիք ունի

Արդեն այսօր կարելի է խոսել Հայաստանի էկոնոմիկայի միտումների մասին, որտեղ, ընդհանուր առմամբ, 2010թ. համեմատ կա որոշակի ակտիվություն: Այդ մասին դեպկետմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

«Հայաստանի էկոնոմիկան աչքի է ընկնում հակասական միտումներով և զարգացման նոր ազգային մոդելի կարիք ունի»,-հայտարարել է նա: Հեռանկարային ոլորտների թվում, որտեղ վերջերս դրական արդյունքներ են գրանցվել, տնտեսագետը նշել է էներգետիկան, որտեղ նույնիսկ ճգնաժամի պայմաններում հաջովեց աճ ապահովել: Բացի այդ, Թաթուլ Մանասերյանը նշեց Կենտրոնական բանկի հաջողություններն ու նրա վարած դրամավարկային քաղաքականությունը, որի շրջանակներում բարձրացավ գնաճի զսպման գործիքների օգտագործման արդյունավետությունը՝ տարվա արդյունքներով գնաճն ակնկալվում է 4 տոկոսի սահմաններում: Անդրադառնալով ֆինանսների նախարարության աշխատանքին՝ նա նշեց, որ նախարարության աշխատանքը օբյեկտիվ էր, արդյունքում նախապատրաստվեց առավել իրատեսական պետբյուջե: Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ կան որոշ արդյունքներ գյուղատնտեսության ոլորտում, «սակայն, մեր ակնկալիքները չարդարացան, քանի որ մենք ավելի լավ արդյունքի էինք սպասում»: Ըստ նրա, մյուս ոլորտներում, այդ թվում նաև շինարարության ոլորտում, ցավոք շարունակվում են նախորդ տարվա միտումները:

ՖՈՏՈՇԱՐՔ