Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակները պատրաստ են աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը

Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակները պատրաստ են աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակները պատրաստ են երկու երկրների ներկայացուցիչների միջև բարձրացնել դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման հարցը: Այդ մասին դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Ինչպես հաղորդել է հայ տնտեսագետը, վերջերս ինքը մասնակցել էր Անկարայում տարածաշրջանային տնտեսական համաժողովին, որտեղ Հայաստանի միակ ներկայացուցիչն էր: «Հարաբերությունների շատ բարդ իրավիճակում քննարկվում էին տարածաշրջանային զարգացման հարցեր և դրանց ազդեցությունը Հայաստան-Թուրքիա երկխոսության և հարաբերությունների բարելավման վրա»,-ասել է նա:

Այս առնչությանբ Թաթուլ Մանասերյանը հավելել է, որ Թուրքիայում կան առաջադեմ մտածողությամբ մարդիկ, ովքեր հակված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: «Պայմանավորվածություն է ձեռքբերվել հաջորդ համարժեք համաժողովն անցկացնել 2012թ Հայաստանում»,-ասել է նա:

3  20.12.11 - Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---