20 դեկտեմբերի 2011 - 13:33 AMT
Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները վարպետության դաս անցկացրեցին Վանաձորում

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվ. արվեստի դպրոցում կազմակերպվեցին համերգ ու վարպետության դաս: Դպրոցի սաների համար վարպետության դասն անցկացրեցին Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Beeline` հանուն պայծառ ապագայի» դա մեր ընկերության սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության կարգախոսն է: Այն հիմնված է երկրի հավասարաչափ զարգացման հայեցակարգի վրա: Այդ իմաստով նախագծերի մեծ մասը, որոնց մենք սատարում ենք, իրականացվում են մարզերում և ուղղված են ամբողջ երկրի երեխաների ուսման համար հավասար պայմանների ստեղծմանը: Հայաստանի մարզերում Խաչատրյանի անվան եռյակի աշխարհահռչակ երաժիշտների կողմից անցկացվող վարպետության բաց դասերը թույլ կտան երիտասարդ երաժիշտներին պահպանել և բազմապատկել հայկական կատարողական արվեստի ավանդույթները մեկ սերունդ առաջ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը նշեց. «Այսօրվա վերպետության դասը` «ԱրմենՏել» ընկերության հետ մեր համագործակցության շրջանակում առաջին նախագիծը չէ: Մասնավորապես, Վանաձորում արդեն գործում է թավջութակի դասարան: Երևանում իրականացվում է «Երաժշտական անակնկալների սրահ» նախագիծը, որի մասնակից աշակերտներին և ուսանողներին ցուցաբերվում է ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական աջակցություն»:

«ԱրմենՏել» ընկերության և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցությունն երկարաժամկետ բնույթ է կրում: Նախագծի շրջանակում Հայաստանի մարզերում անցկացվում են եռյակի համերգները և վարպետության դասեր, իսկ առավել տաղանդավոր և հեռանկարային աշակերտներին տրամադրվում է կրթաթոշակ: