Նազարբաևը կարծում է, որ անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը20 դեկտեմբերի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի շուրջ անհրաժեշտ է փնտրել որոշման ընդունման նոր մեխանիզմներ, կարծում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Անհրաժեշտ է մշակել այնպիսի կանոնակարգ, որպեսզի ճգնաժամային իրավիճակում հնարավոր լինի ընդունել համապատասխան որոշում»,- ասել է Նազարբաևը « ՀԱՊԿ դաշնակիցներ» ամսագրին տված հարցազրույցում, գրում է ՌՒԱ Նովոստի-Ղազախստանը: Նազարբաևը կարծում է, որ «անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը, դրանց մասնակցության հեռանկարները աշխարհի տարբեր ծայրերում հակամարտության իրավիճակներում ՄԱԿ-ի մանդատի համաձայն ապահովելու նպատակով»: Նրա գնահատականով, անհրաժեշտ է նաև ուժեղացնել « ՀԱՊԿ շրջանակներում կանխատեսական-վերլուծական աշխատանքների արդյունավետությունը, ինչը կնպաստի ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրմանը, ինչպես նաև դրա զարգացման ռազմավարական ծրագրմանը` երկարաժամկետ և միջին ժամկետային հեռանկարների տեսանկյունից»: «Կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա հավաքական անվտանգության ժամանակակից ուժերի և միջոցների տեսքի որոշումը: Դա, իր հերթին, պետք է անմիջական ազդեցություն ունենա ՀԱՊԿ մասնակից երկրնեիր պաշտպանական ձեռնարկությունների զարգացման վրա, դրանց տեխնիկական հագեցածության վրա, ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների վրա»,-կարծում է Ղազախստանի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |