Օպերայի և բալետի թատրոնի համար 2011-ը բեղուն տարի էր

Օպերայի և բալետի թատրոնի համար 2011-ը բեղուն տարի էր

PanARMENIAN.Net - 2011 թվականը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար շատ հագեցած էր: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը: Ընթացիկ տարում թատրոնը ունեցել է 3 պրեմիերաներ` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան` նվիրված հեղինակի 90-ամյակին, ինչպես նաև «Շոպենիանա» և Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետները:

Թատրոնը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմակերպել է բարեգործական համերգների շարք, որից ստացված ողջ հասույթը տրամադրվեց թատրոնի փողային նվագարանների ֆոնդի ձեռքբերմանը:

Թատրոնը տարին ավարտելու է դեկտեմբերի 28-ին` Բիզեյի «Կարմեն» օպերայի համերգային կատարումը:

3  20.12.11 - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---