Եվրոպական դատարանն ընդունելի է համարել Վրաստանի միջպետական հայցը Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունելի է համարել Վրաստանի միջպետական հայցը Ռուսաստանի դեմ: Վրացական կառավարությունը հայցը ներկայացրել էր 2008թ. օգոստոսին: Թբիլիսին մեղադրում է Մոսկվային Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի կետեր խախտելու մեջ, այդ թվում կյանքի, անվտանգության, կացարանը հարգելու և սեփականության պաշտպանության իրավունքները:

Հայցի ընդունման վերաբերյալ լսումները տեղի են ունեցել սեպտեմբերի 22-ին: Հետագա աշխատանքը այդ գործով տարվել է փակ դռների ետևում, գրում է NewsInfo-ն:

Լսումների ընթացքում ՌԴ արդարադատության փոխնախարար Գեորգի Մատյուշկինը հայտարարել է, որ եթե Վրաստանը չխախտեր ուժի չկիրառման սկզբունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, մարդու իրավունքների խախտումներ Հարավային Օսեթիայում և Աբխազիայում չէին լինի: Նա պնդել է նաև, որ Հարավային Օսեթիան ու Աբխազիան պետք է դիտարկվեն որպես հակամարտության ինքնուրույն մասնակիցներ. Այդ երկրների հանդեպ ՌԴ հսկողության մակարդակը երբեք չի եղել այնպիսին, որ Ռուսաստանը կարողանա պատասխանատու լինել նրանց զինվորականների գործողությունների համար: Սա Վրաստանի արդեն երկրորդ հայցն է Ռուսաստանի դեմ, որ ներկայացվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---