Պետբյուջեից Օպերայի թատրոնին հնարավոր է 8 մլն դոլար տրամադրվի տեխնիկա ձեռք բերելու համար

Պետբյուջեից Օպերայի թատրոնին հնարավոր է 8 մլն դոլար տրամադրվի տեխնիկա ձեռք բերելու համար

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը եկող տարի կվերազինվի նոր տեխնիկայով, մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը: Նրա խոսքով հունվար ամսվա վերջում ավելի ստույգ ինֆորմացիա կարող է տալ, սակայն նշեց, որ հավանաբար պետական բյուջեյից կտրամադրվի 8 միլիոն դոլար գումար:

Թատրոնն, այսօր, օգտագործում է նախորդ դարի 60-ական թվականների տեխնիկա, որն, ըստ Հովհաննիսյանի, նույնիսկ վտանգավոր է:

Տեխնիկայի տեղադրման պատասխանատուն Ավստրո-գերմանական ընկերություններից մեկն է, որը 3 ամսվա ընթացքում ձեռք կբերի տեխնիան, ևս այդքան ժամանակում էլ կտեղադրի այն:

3  20.12.11 - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---