20 դեկտեմբերի 2011 - 14:49 AMT
Մասիս-Երևան ճանապարհին հայտնաբերվել է կենդանիների կողմից հոշոտված կնոջ դիակ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Երևանի Ներքին Չարբախ թաղամաս տանող ճանապարհին` կամրջի մոտ, դիակ կա: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կենդանիների կողմից հոշոտված անհայտ կնոջ դիակ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: