Օպերային թատրոնում եկող տարի կլինեն բազմաթիվ պրեմիերաներ

Օպերային թատրոնում եկող տարի կլինեն բազմաթիվ պրեմիերաներ

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2012 թ-ին հանդես է գալու մի շարք նոր բեմադրություններով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը: 2012 թ-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Բիզեի «Կարմեն», Պուչինիի «Բոհեմ» օպերաները, ինչպես նաև Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը, որն ավանդաբար ներկայացվելու է Ամանորից առաջ:

Վերաբեմադրվելու է նաև Ադանի «Ժիզել» բալետը: Բալետն, արդեն մի քանի տարի ընդգրկված է թատրոնի խաղացանկում, սակայն այս անգամ այն ներկայացվելու է նորովի, նոր դեկորներով և հագուստներով:

3  20.12.11 - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---