Թուրքիայում ավելի քան 20 լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում ավելի քան 20 լրագրող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը մասնակցության կասկածով ձերբակալել է մոտ 40 հոգու: Բոլորը ձերբակալվել են միաժամանակ յոթ քաղաքներում անցկացված օպերացիայի արդյունքում, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:

Firat գործակալության համաձայն, մոտ 25 բերման ենթարկվածներ լրագրողներ են: Բացի տեղական ԶԼՄ լրագրողներից, բերման ենթարկվածների թվում է նաև Agence France Presse ֆրանսիական գործակալության լուսանկարիչը:

Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում նման այսպես կոչված հակաահաբեկչական օպերացիաներ են իրականացվում, որոնց ընթացքում բերման են ենթարկվում հայտնի հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---