20 դեկտեմբերի 2011 - 17:35 AMT
ԱՊՀ-ն տարածաշրջանում կայունության կարևոր գործոն է դարձել, գտնում է Ռուսաստանի նախագահը

ԱՊՀ-ն տարածաշրջանում կայունության կարևոր գործոն է դարձել, անգամ չնայած ծախսերին, որոնք կպահպանվեն, հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը` բացելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը` նվիրված Համագործակցության 20-ամյակին:

«Համագործակցությունը զարգացման հեշտ ճանապարհ չի անցել և այժմ ազդեցիկ տարածաշրջանային միավորում է դարձել»,- ասել է Մեդվեդևը: Նա հավելել է, որ գագաթաժողովում կքննարկվեն նոր նախագծեր և հետագա զարգացման հեռանկարներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: