Արցախում մտադիր են զարգացնել ոսկերչական գործը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Մոսկվա քաղաքում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին և հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է այս ոլորտի զարգացման մեջ և ակնկալում է «Էստետ» ոսկերչական տան ակտիվ մասնակցությունն այս գործում: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հսկայական ներուժ, փորձ և լայն միջազգային կապեր ունեցող այս կազմակերպության աջակցությունը նոր որակ կհաղորդի մեր հանրապետությունում ոսկերչական գործին:

Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը և ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---