Կամերային երաժշտության տանը կայանալու է Վաչե Շարաֆյանի «Ձնեձոն» կանտատի պրեմիերան

Կամերային երաժշտության տանը կայանալու է Վաչե Շարաֆյանի «Ձնեձոն» կանտատի պրեմիերան

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Վաչե Շարաֆյանի «Ձնեձոն» կանտատի պրեմիերան «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ (խմբավար` Սոնա Հովհաննիսյան):

Կանտատը գրվել է 2011 թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և նվիրված է հայկական գրատպության 500-ամյակին:

«Ձնեձոն» կանտատը ժամանակակից ակադեմիական տեղծագործություն է` շուրջ 44 րոպե տևողությամբ և բաղկացած է 7 մասից: Գրված է Վանեցու, Մեծարենցի, Կոմիտասի, Մյոեի, Շիրազի և Դոգենի տեքստերի` «Ձմռան պարզ գիշեր», «Ձմեռնամուտ», «Ձմեռային լուսին», «Երնեկ այս ձմեռներին, որոնք գնում են իրենց հետևից բերելով գարուն»… մտորում-բանաստեղծությունների հիման վրա: Մենակատարներն են բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը: Պրեմիերային «Հովերը» հանդես կգա նոր հանդերձանքով, որն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով` համույթի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված:

Համերգի պաստառի ձևավորման վրա աշխատել է նկարիչ-անիմատոր Կևորկ Մուրադը` Նյու Յորքից, ում հետ հետագայում նաև կիրականացվի կանտատի կատարումը կենդանի, վիզուալ անիմացիոն ձևավորումով:

Կանտատի պրեմիերան Վաչե Շարաֆյանի 2011 թ. համաշխարհային պրեմիերաներից թվով 7-երորդն է, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---